Հարություն Ավետիսյանի գրառումը.
«Քիչ թե շատ տնտեսագիտությունից տղյակների համար պարզ ճշմարտություն է, որ աշխատուժը ապրանք է և նրա արժեքը արտահայտվում է աշխատավարձով: Ցանկացած ապրանքի արժեքը ձևավորվում է շուկայում, պահանջարկի և առաջարկի արդյունքում: Որպիսզի աշխատավարձը բարձրանա պետք է նրա պահանջարկը մեծանա: Պահանջարկը մեծացնելու և առաջարկը նվազեցնելու (Այսինքն աշխատավարձը բարձրացնելու) երկու միջոց կա
1. ոչնչացնել ապրանքը և ստեղծել դեֆիցիտ, որը աշխատուժի պարագայում դրսևորվում է արտագաղթի տեսքով:
2. Ավելացնել գործատուների քանակը:
Մինչև հեղափոխությունը իշխանությունները շուկայի մոնոպոլիզացմամբ սահմանափակելով մասնավոր գործատուների մուտքը շուկա պարզապես խրախուսում էին առաջին տարբերակը՝ արգելակելով երկրորդը:
Այսօր նոր կառավարությունը փորձում է խրախուսել երկրորդ տարբերակը, ինչը գովելի է, բայց այն բավարար չի հռչակված թռիչքային աճն ապահովելու համար:
Քննարկենք նոր գործատուների ներգրավման խնդիրը:
Նոր գործատուներ հայկական շուկա ներգրավման երկու աղբյուր կա
1 Ներքին ռեսուրսների հաշվին
2.Արտաքին ներդրողներ հաշվին
Սկսենք 2-րդից:
Նոր գործատուների ներգրավումը սահմանափակվում են բազմաթիվ գործոններով.
ա. արտաքին և ներքին քաղաքականություն
բ. օրենսդրական դաշտ այդ թվում հարկային, մաքսային, դատական համակարգը այդ թվում արբիտրաժայինը, որոնփոփոխությունները մեծապես կախում ունեն արտաքին միջպետական հարաբերություններից:
գ. առկա ձևավորված մենաշնորհային տնտեսությունը, որի ադմինիստրատիվ ճնշումը հղի է գործազրկության չկարգավորվող թռիչքային աճով, ինչը անկայունության աղբյուր է և լրացուցիչ խոչընդոտ ներդրումների համար:
դ. Նոր տեխնոլոգիաների համար անհրաժեշտ մասնագիտական ունակություններով օժտված աշխատուժի, դրանց վերապատրաստման համար անհրաժեշտ բազայի բացակայություն մասնավորապես IT ոլորտը գերակա հայտարարելը չի լուծելու առկա գործազրկության խնդիրները, որովհետև գործազուրկների ռյուծի բաժինը այդ ոլորտի հետ որևէ աղերս չունի:
Կարելի է բազմաթիվ այլ խոչընդոտներ նշել, որոնք օբյեկտիվորեն կան և թռիչքային զարգացմանը խոչընդետելու ու կասեցնելու են:
Ներքին ռեսուրսները երկուսն են
ա. միջին խավը, որը հայաստանում իսպառ բացակայում է
բ. Պետությունը, որը մասնավոր սեփականության գերարժևորման և միայն մասնավոր կապիտալով պայմանավորված աշխատաշուկայի պայմաններում ինքնամեկուսացված է:
Հետևություն
Գործազրկության հաղթահարման թռիչքային տեմպ հաղորդելու համար պետությունը որպես խոշոր գուծատու պիտի հրաժարվի մասնավոր սեփականության գերարժևորումից և ներդնի նաև հանրային (պետական) սեփականության ձևը և ստեղծի պետական ձեռնարկություններ: Հակառակ դեպքում արտագաղթը կշարունակվի, որը վաղուց հատել է ազգային անվտանգության թույլատրելի սահմանը»: