Կանադայի աստղադիտակի գրանցած տարօրինակ ազդանշանները գիտնականները կարողացել են վերծանել, հունվարի 9-ին, հայտնել է BBC-ն: Գրանցված ռադիոալիքների ճշգրիտ բնույթը և ծագումն անհայտ են:
Հայտնի 13 արագ FRB ռադիոազդանշաններում կար շատ անսովոր կրկնվող ազդանշան, որը նույն աղբյուրից էր և գտնվում էր 1.5 միլիարդ լուսատարի հեռավորության վրա:
Նախկինում նման իրադարձության մասին տեղեկացել են միայն մեկ ալեհավաքի միջոցով:
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի աստղաֆիզիկոս Ինգրիդ Սթրեյսի կարծիքով, եթե պարզվում է, որ նման ալիքը միակը չէ, խնդիրը լրջանում է և առավելագույնս կարևորվում: «Շնորհիվ մեծ թվով վերահաղորդիչ կայանների և աղբյուրների մենք կարող ենք բացահայտել ալիքների բնույթը»,- ասում է նա:
CHIME դիտակայանը, որը նույնպես գտնվում է Բրիտանական Կոլումբիայում (Կանադա), միանգամից կարողացել է գրանցել 13 ռադիոպարպում: Հետազոտությունն արդեն հրապարակվել է Nature ամսագրում:
«Մենք հայտնաբերել ենք երկրորդ վերահաղորդիչը, որի հատկությունները շատ նման են առաջինին»,- ասում է Շրիխարշ Տենդուլկարը՝ Մաքգիլի համալսարանից (Կանադա): – «Սա վերահաղորդիչների հատկություն է, որը նմանվում է բնակչության պես մի բանի»:
Նշենք, որ FRB ռադիոազդանշանները կարճ ալիքային պարպումներ են, որոնք ասես «անցել և հատել են Տիեզերքի կեսը»:
bbc.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը