Նարեկն ինքն է հանձնվել. ինչպես են ձերբակալել Կարագանդայի սկանդալային գործով կասկածյալին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Նարեկն ինքն է հանձնվել. ինչպես են ձերբակալել Կարագանդայի սկանդալային գործով կասկածյալին. armeniasputnik.am

Կարագանդայի ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի գործով կասկածյալ, ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանն իր հարազատների մոտ է եղել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից։

«Գուրուրյանն անձամբ է երեկ ներկայացել Օմսկ քաղաքի իրավապահ մարմիններին, որտեղ և ձերբակալվել է։ Օմսկ քաղաքում նա եղել է բարեկամների մոտ», – նշեցին դեսպանատանը։

Գուրուրյանը ձերբակալվել է հունվարի 9-ին Օմսկի մարզի տարածքում։

Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ 23-ամյա մի երիտասարդ մահացել էր, ևս երեքը` վնասվածքներ ստացել։

Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։

armeniasputnik.am