SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Սեյրան Օհանյանը 2008-ին զբաղեցրել է Պաշտպանության նախարարության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը: