Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.
«Նիկոլի մոտ և նրա շուրջ հավաքված մարդկանց շատերի մոտ պետական մեքենայի կառավարման առնչությամբ հետևյալ մոլորություններն եմ ուզում արձանագրել:
Նրանք կարծում են, որ ով պետական համակարգում է եղել նախորդ իշխանությունների օրոք ավելի լավ գիտի թե մեքենան ոնց է աշխատում, քան դրսում գործող մասնագիտական հանրույթը:
Նրանք կարծում են, որ պետական հատվածի ներկա հանրույթին Սերժն ու Ռոբը չէին թողում աշխատել, այլապես նրանք լավ մասնագետներ ու կառավարիչներ են:
Նրանք կարծում են, որ միայն տրամաբանությունով (այլ կերպ ասած IQ-ի միջինից փոքր ինչ բարձր մակարդակ) կարելի է պետական մեքենա կառավարել և խնդիրներ լուծել:
Նրանք կարծում են, որ եթե կաշառք չես վերցնում ուրեմն դա համակարգը առողջացնելու համար բավարար պայման է:
Նրանք կարծում են, որ պետական կառավարման ունակությունները մասնագիտությունով չեն ձեռքբերվում` պետական կառավարման մասնագիտացումը ինչ է որ, մի երկու օրում հներից լսելով կսովորենք:
Նրանք կարծում են, որ պետական համակարգում մարդիկ հիմնականում զբաղված էին/են սուրճ խմելով: Ուստի սուրճ խմողների քանակը, որ կրճատենք արդյունավետությունը կբարձրանա:
Այս պահին մտքիս այսքանը եկավ: Ինչու՞ եմ արձանագրում սրանք: Քանի որ հավատում եմ, որ այս մոլորությունները չթարգելու դեպքում նրանք ձախողելու են պետական կառավարման մեքենան:
հ.գ.
Անհամաձայնությունների դեպքում հիշեք, որ ես էլ մարդ եմ ու կարող եմ սխալվել, սակայն այս պահի դրությամբ, առ այսօր կառավարման համակարգում գործողությունների իմ մոնիտորինգը ինձ բերում են նման եզրահանգումների:
հ.հ.գ.
Ի դեպ, քանի որ նման գրառումներից որոշ մարդիկ կարծում են թե ես ձգտում եմ ինձ պետական համակարգում տեղավորել, ասեմ որ ես ինքնահավանների հետ չեմ աշխատում, քանի որ ես էլ պակաս ինքնահավանը չեմ»: