Արամի 23 հասցեում կարելի էր պատը հանգիստ ամրացնել և խուսափել փլուզումից. Արթուր Մեսչյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արամի 23 հասցեում կարելի էր պատը հանգիստ ամրացնել և խուսափել փլուզումից. Արթուր Մեսչյան

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մեկնաբանել է քաղաքի Արամի 23 հասցեում տեղի ունեցած փլուզման փաստը՝ նշելով, որ կատարվածը անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր:

Ըըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:


«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել եւ վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից և հանգիստ շարունակել աշխատանքները»,- ասում է գլխավոր ճարտարապետը՝ հույս հայտնելով, որ մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, «Հին Երևանի» ճարտարապետի հետ միասին կմշակի մի նախագիծ, որով կապահովվեն գոյություն ունեցող հուշարձանների պահպանությունը, և հուշարձանների շուրջ տեղի ունեցող որևէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները: