«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուին պաշտպանելու քաղաքական որոշում ունի: Այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Մեր խմբակցությունը քննարկումների արդյունքում որոշում է կայացրել պաշտպանելու այն քաղաքական ուժի թեկնածուին, որին ավելի շատ ձայն են տվել ընտրողները: Լավ կլիներ, իհարկե, որ ընդդիմությունը հանդես գար միասնական թեկնածուով, որպեսզի խուսափեինք այսպիսի տարաձայնություններից»,- ասաց Մակունցը: