«Իմ քայլի» 88 պատգամավորից 8-ը չի աշխատել, 43-ը զբաղեցրել է պետական պաշտոններ. խմբակցության բոլոր պատգամավորների աշխատավայրերը. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ քայլի» 88 պատգամավորից 8-ը չի աշխատել, 43-ը զբաղեցրել է պետական պաշտոններ. խմբակցության բոլոր պատգամավորների աշխատավայրերը. tert.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է ԱԺ պատգամավորների անվանական ցանկը, ըստ որի՝ «Իմ քայլը» խմբակցությունն ունենալու է 88 անդամ:

88 պատգամավորներից 8-ը մինչև պատգամավոր դառնալը չեն աշխատել, իսկ 43-ը նախկինում զբաղեցրել են տարբեր պետական պաշտոններ: «Իմ քայլի» 9 պատգամավոր նաև 6-րդ գումարման Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների անդամներ են եղել:

Խմբակցության 26 պատգամավոր անկուսակցական է, 4-ը՝ «Առաքելություն» կուսակցության անդամ, 1-ը՝ «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ և 57-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Ստորև ներկայացված են 7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների անունները և նրանց աշխատանքի վայրերն ու նախկինում զբաղեցրած պաշտոնները:

Միրզոյան Արարատ – առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, ԱԺ նախագահի թեկնածու

Նազարյան Լենա – 6-րդ գումարման ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ԱԺ փոխնախագահի թեկնածու

Սիմոնյան Ալեն – 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու

Միքայելյան Սասուն – 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր

Մակունց Լիլիթ – ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի թեկնածու

Ռուբինյան Ռուբեն – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայրապետյան Մխիթար – ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար

Տիգրանյան Հերիքնազ – անկուսակցական, չի աշխատում

Ավետիսյան Ալեքսանդր – չի աշխատում

Խաչատրյան Արմեն – չի աշխատում

Համբարձումյան Կարեն – անկուսակցական, չի աշխատում

Մովսիսյան Սերգեյ – չի աշխատում

Ատոմյան Սերգեյ – անկուսակցական, չի աշխատում

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր