ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում հունվարի 15-ին Հուդզոն գետի Tappan Zee հին կամրջի արևելյան մասը քանդվել է ստուգիչ պայթյունի ընթացքում: Այս մասին հայտնել է New York Post թերթը:
Ապամոնտաժումը կատարվել է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 11:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին): Կամրջի մասերը, որոնք ընկել են Հուդզոն, պլանավորվում է հանել ջրից և ուղարկել օգտահանման: Հրատարակության տվյալներով՝ պայթյունը դիտել է մոտավորապես 200 մարդ:
ABC հեռուստաընկերության համաձայն՝ Tappan Zee կամուրջը բացվել է 1955 թվականին: 2017 թվականին դրան փոխարինելու է եկել նոր կայմաճոպանավոր կամուրջը՝ 4 միլիարդ դոլար արժողությամբ: