Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՊԵԿ-ում վարչարարության բարելավման վերաբերյալ.
1. ՊԵԿ նախաձեռնությամբ անվավեր են ճանաչվել թվով 198 ՀԴՄ ստուգման ակտեր (70.493.863 դրամի չափով), ներկայացվել է միջնորդություն դատական գործերը կարճելու մասին: Հիմքում դրվել են ՀՀ վարչական դատարանի մեկնաբանությունները մի շարք գործերով:
2. ՊԵԿ նախաձեռնությամբ անվավեր են ճանաչվել թվով 16 չգրանցված աշխատողի ստուգման ակտեր (60.914.000 ՀՀ դրամի չափով): Հիմքում դրվել են ՀՀ վարչական դատարանի մեկնաբանությունները մի շարք գործերով:
3. Համալիր հարկային ստուգման ակտերի շարունակական ուսումնասիրության հիման վրա ներկայացվում են առաջարկներ ստուգման ընթացքում հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, կրկնվող սխալները բացառելու մասով:
4. Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման, ապօրինի ձեռնարկատիրության և օպերատիվ-հետախուզական գործունեության միջոցով բացահայտվող հարկային իրավախախտումների մասով վարչական վարույթ իրականացնելու լիազորությունը ՕՀՎ վարչությունից փոխանցվել է իրավաբանական վարչությանը: Դրա արդյունքում բազմաթիվ դեպքերով կարճվել են վարույթները և հարկ վճարողներ չեն տուգանվել (27 վարույթ, որոնցով առաջադրվելիք տուգանքների հանրագումարը կազմում է 25570250 դրամ):
Հ.Գ. Դատական որոշ ակտեր, ինչպես նաև դրանց հիմքում ընկած մի շարք փորձագիտական եզրակացություններ, մտահոգիչ են, քանի որ ակնհայտորեն հակասում են հարկային օրենսդրության կարգավորումներին և էությանը:
ՊԵԿ-ում վարչարարության բարելավման վերաբերյալ.1. ՊԵԿ նախաձեռնությամբ անվավեր են ճանաչվել թվով 198 ՀԴՄ ստուգման ակտեր…
Gepostet von Roustam Badasyan am Mittwoch, 16. Januar 2019