Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ նախնական հետաքրքիր դիտարկում նորընտիր Ազգային Ժողովից.
Առայժմ առավել շատ աչքի են ընկնում հին քաղաքական համակարգի հնաբնակները, այն էլ ավելի շատ աղմուկով և նախկին կապերի բնույթով պայմանավորված վարք ու բարքի դրսևորումներով:
Նորընտիրների մի մասը դեռ, այսպես կոչված, «խամ են», որոշ դեպքերում ակնհայտորեն ոչ կոմպետենտ, որոշ դեպքերում` անտեղյակ, բայց միանշանակ մաքուր, ազնիվ իրենց դրսևորումներով, առանց կոտրտվելու:
Այդ ամենը շատ շուտ կհարթվի՝ կսովորեն, ոչ ոք պատգամավոր չի ծնվել…
Բայց միայն մեկ պահանջ՝ եղեք չափավոր պատգամավորական պաշտոններում Ձեր նյութական և կենցաղային խնդիրների լուծման ժամանակ:
Պահպանեք չափավորությունը….
Չգայթակղվեք….»:
Եվս մեկ նախնական հետաքրքիր դիտարկում նորընտիր Ազգային ԺողովիցԱռայժմ առավել շատ աչքի են ընկնում հին քաղաքական համակարգի…
Gepostet von Artur Sakunts am Mittwoch, 16. Januar 2019