Երջանկանալու ու երջանկացնելու արվեստը. 10 խորհուրդ կանանց Միշել Օբամայից
Advertisement 1000 x 90

Երջանկանալու ու երջանկացնելու արվեստը. 10 խորհուրդ կանանց Միշել Օբամայից

Ինչպե՞ս լինել լավ կին, լավ մայր, ունենալ կարիերա, հասցնել ամեն բան, սիրել սիրվել ու հաջողություն բերել սեփական կյանք, ինչպե՞ս երեխաներին ու ամսունուն ևս դարձնել հաջողակ ու ոգեշնչել բարձունքներ հաղթահարել ու հասնել ամենամեծ ձեռքբերումների: Այս ամենն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ, բայց ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի կինը՝ Միշելը, կարծես թե, գտել է գաղտնիքը, որով էլ փորձում է կիսվել աշխարհի կանանց հետ:

խորհուրդ 1. առաջնահերթությունները ճիշտ դասավորեք: Իմաստությունն իր դռներն իմ առաջ բացեց այն ժամանակ, երբ ավագ դուստրս 4 ամսական էր:
Երեխայի ծնունդը ամուսնուս կյանքում առանձնահատուկ փոփոխություն չէր բերել, նա էլի առաջվա պես առավոտյան մարզանք էր անում, իսկ ես, դե, չէի հասցնում… Դա ինձ սկսեց նյարդայնացնել: Ու երբ ես համեմատեցի մեր օրակարգերը, հասկացա, որ ինձ մոտ առաջնահերթությունների դասավորման սխալ կա: Ես որոշեցի, որ եթե առաջին կերակրելուց մի քիչ շուտ արթնանամ, կհասցնեմ ինձնաով զբաղվել: Ես սկսեցի 4,30 արթնանալ` առավոտյան: Դա իրոք դժվար բան է, բայց ժամանակի հետ սովորում ես:

խորհուրդ 2. ձեր անձի ու մայրության միջև ճիշտ սահմաններ գծեք: Իմ մայր ինձ իր սեփական փորձով է ցույց տվել, թե ինչպիսին չպիտի լինի կինը: Նրա համար առաջին տեղում միշտ երեխաներն էին, նա ինքն իր մասին միշտ մոռանում էր: Իսկ ավելի ուշ, երբ սկսեց գիտակցել իր սխալները, ինձ խորհուրդներ էր տալիս՝ ինչպես նույնը չկրկնեմ: Զոհ մի եղեք, բալանս գտեք և կկարողանաք հիանալի մայր լինել, կհասցնեք հանգստանալ, պլաններ կազմել և կարիերա կառուցել:

խորհուրդ 3. ինքներդ ձեզ թույլ տվեք երջանիկ լինել: Մի՛ վախեցեք ինքներդ ձեզ ասել. «Ես ամենագլխավորն ու կարևորն եմ ամուսնուս կյանքում»: Դա ձեզ կօգնի գիտակցել այն տեղը, որը զբաղեցնում եք նրա կյանքում, թույլ կտաք նրան էլ իր սեփական դերակատարումն ունենալ ընտանիքի ու երեխաների դաստիարակության մեջ: Ցավոք, աղջիկներին նման բաներ չեն սովորեցնում: Բոլոր աղջիկներն էլ ինձ պես միայն սեփական փորձով ու սխալներով են հասնում նման իմաստության: Ես դուստրերիս հետ շատ եմ խոսում նման թեմաներով, հուսամ՝ իրենք իմաստուն կդառնան ավելի վաղ, քան ես:

խորհուրդ 4. թույլ տվեք ինքներդ ձեզ երջանիկ լինել: Ձեր ինքնազգացողությունը հիմնականում կախված է ձեզանից: Եվ հիշեք, ամեն բան փոխկապակցված է. ներքին հոգեվիճակը, դիետան, ֆիզիկական առողջությունը: Ես անդադար սովորում եմ ընտրել այն, ինչն ինձ երջանկություն կբերի, այն, ինչ իձ համար նշանակություն կունենա: Երբ ես երջանիկ եմ, կարող եմ երջանկացնել նաև ամուսնուս: Նա միշտ ասում է. «Հասկացիր՝ ինչ ես ուզում իրոք այս կյանքից», քանի որ նա հասկացել էր, որ իմ երջանկությունից է կախված շատ բան մեր կյանքում:

խորհուրդ 5. կյանքի ամեն տարին որպես պարգև ընկալեք: Ես տարիքից չեմ վախենում, ծերանալուց էլ: Նայում եմ մորս, որը յոթանասունն անց է, նա երջանիկ է ու թեթև: Ես էլ տարիքի հետ ինձ ավելի լավ եմ զգում, ավելի լավ եմ ճանաչում, ավելի փորձառու եմ, կարողանում եմ ղեկավարել շատ բաներ, որ առաջ չէի կարողանում:

խորհուրդ 6. գտեք այն, ինչը երջանկացնում է ձեզ: Գիտեք, ինձ համար երջանկությունն իմ երեխաներն են, իմ ընտանիքը: Չնայած բոլոր դժվարություններին, այն բանին, որ մենք շատ ու դաժան աշխատել ենք, մենք միշտ շփվել ենք միասին, միշտ մտերիմ ենք եղել ընտանիքի անդամներով: Ու երբ երեխաներս հիմա ասում են՝ մեզ դուր է գալիս ապրել այստեղ (Սպիտակ տանը), ես ինձ երջանիկ եմ զգում ու գնահատված, չէ՞ որ ամեն բան արել եմ, որ նրանք ասեն դա, զգան դա:

խորհուրդ 7. առողջությանը երիտասարդ տարիներից հետևեք: Տարեց տարի դուք կզգաք՝ ոնց են ուժերը պակասում, ոնց են առաջվա` հեշտ թվացող գործերը հոգնեցնում ձեզ: Եվ տարիների հետ դուք պիտի ավելի շատ ջանք թափեք լավ տեսք ունենալու համար: Երբ երիտասարդ եք, կարող եք ձեզ շատ բան թույլ տալ, օրգանիզմը դեռ հանդուրժում է, դիմանում է ձեր սխալներին: Բայց միշտ պետք է հիշել, որ տարիների հետ անտեսված խնդիրները գլուխ են բարձրացնելու:

խորհուրդ 8. արեք այն, ինչն ուրախացնում է ձեզ: Ես գիտեմ՝ ինչն է ինձ ուրախացնում: Իսկ դո՞ւք: Ես հագնում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, շփվում եմ միայն ինձ հաճելի մարդկանց հետ: Ես աշխատում եմ իմ ներքին ձայնին լսել ամեն հարցում: Իմ խորհուրդը բոլոր կանանց. արեք այն, ինչ ուրախություն կբերի հենց ձեզ, մի լսեք ոչ ոքի:

խորհուրդ 9. աշխատեք ինքներդ զբաղվել ձեր արտաքինով: Ես քիչ եմ լինում գեղեցկության սրահներում, մաշկաբանների սենյակներում նույնպես: Ինքս եմ խնամում մաշկս, դա ինձ օգնում է գնահատել ու սիրել արտաքինս: Խնամքի լավ միջոցներ ունեցեք միշտ, մի խնայեք ձեր արտաիքնի վրա, բայց հիշեք՝ գեղեցկությունն ու խնամքը ամենօրյա աշխատանք է, որը դուք պիտիանեք սիրով:

խորհուրդ 10. փայփայեք ձեր հարաբերությունները: Այն, ինչին ինձ ամենաշատը գրավեց Բարակի մեջ, նրա զգացմունքային անկեղծությունն էր: Նա միշտ ասում է այն, ինչ զգում է: Ես կարիք չեմ ունեցել երբեք խորամանկել ու հոգեբանական խաղեր վարել նրա հետ: Նա այնպիսին է, ինչպիսին երևում է: Ես երջանիկ և կայացած կին եմ զգում ինքս ինձ, քանի որ ունեմ ինձ սիրող ու գնահատող ամուսին, ամուսին, որը երբեք չի զլանում ցույց տալ իր սերն ու նվիրումը, հիացմունքն ու գնահատանքը:

vnews.am