Այս փուլում քննարկվում է մարզպետարանների օպտիմալացման հարցը, շուտով նախագիծը կլինի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: «Ավելի արդյունավետ կառավարում է լինելու: Կրճատվողների մասին թվեր չեմ կարող ասել, քանի որ դա կախված է մարզի բնակչության թվաքանակից, մարզպետարանի աշխատակիցների քանակից և նրանց գործառույթներից: Սրան զուգահեռ՝ չի բացառվում, որ հիմա մարզպետարանները կստանձնեն գործառույթներ, որոնք նախկինում չեն ունեցել: Միևնույն է՝ մարզպտարանների աշխատակիցների թիվը պետք է պակասի, և գործառույթներն ավելի հստակ դառնան»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Սուրեն Պապիկյանը, միաժամանակ, բացառեց մարզպետարանների միավորման տարբերակը:
Այս պահին շրջանառվում է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ 17 նախարարությունները դառնում են 12:
Կրճատվում է նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Նախագծով նախատեսվում է ունենալ հետևյալ նախարարությունները՝
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
առողջապահության նախարարություն արդարադատության նախարարություն
արտակարգ իրավիճակների նախարարություն
արտաքին գործերի նախարարություն
բնապահպանության նախարարություն
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
պաշտպանության նախարարություն
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն
ֆինանսների նախարարություն:
Ամբողջությամբ՝ factor.am