Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դոցենտ դասախոսի վրա, ծեծի ենթարկել ու վնասել նրա Nissan մակնիշի ավտոմեքենան. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դոցենտ դասախոսի վրա, ծեծի ենթարկել ու վնասել նրա Nissan մակնիշի ավտոմեքենան. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Նաիրի Զարյան փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը անհիմն, առանց պատճառի վիճաբանել է Երևանի բնակիչ, 61-ամյա Աշոտ Գևորգյանի հետ, բռունցքներով մի քանի անգամ հարվածել դեմքին ու մարմնի տարբեր մասերին, իսկ հետո վնասել Ա. Գևորգյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գևորգյանը Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի դոցենտ է և դասախոս, աշխատում է նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ «ճիվաղին» հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com