Երևան այցի առաջին օրը Լապշինը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանից
Advertisement 1000 x 90

Երևան այցի առաջին օրը Լապշինը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանից

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով նախօրեին ժամանել է Հայաստան, այցի հենց առաջին օրը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանից: Այս մասին Լապշինը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնել ադրբեջանական մամուլի սպառնալիքները:

«Թե ինչպես Ադրբեջանը Լապշինին խանդեց հայերի նկատմամբ: Երեկ ամբողջ օրը դեպի Երևան երկար չվերթից հետո փորձեցի հանգստանալ: Պառկած եմ անկողնում, ինչ-որ ֆրանսիական կատակերգություն եմ նայում, մեկ էլ՝ ընկերներիս ուղարկում են հղում ադրբեջանական լրատվական կայքերից, որտեղ բառացիորեն գրված է. «Եթե Լապշինը չդադարեցնի հայերի հանդեպ իր սերը, մեր համբերությունը կպայթի»: Կատակ չեմ անում, այդ ապուշները հենց այդպես էլ գրել են: Նրանց համար քիչ է, որ ՄԻԵԴ-ը Ստրասբուրգում իրենց պատասխանատվության ենթարկեց իմ հանդեպ մահափորձի համար, և շուտով գործընթաց կսկսվի ԱՄՆ-ում: Նրանց քիչ է նաև, որ երեկ ԵԽԽՎ-ն Բաքվին խստորեն դատապարտեց Մեհման Հուսեյնովին հետապնդելու համար: Ալիևի համար այժմ կարևոր է, որ ես մեկնեմ Արցախ՝ ելնելով Բաքվի ներքաղաքական իրավիճակից, և որպեսզի իմ այցը վերածեն Հայաստանի դեմ սադրանքի: Այդ իսկ պատճառով նրանք կմեկնաբանեն իմ ամեն մի քայլը: Ավելի ուշ Արցախ կմեկնեմ: Իսկ մինչ այդ կզվարճանանք, թե ինչպես են նրանք հետևում Դիլիջանից, Սևանից, Գյումրիից իմ հոդվածներին»,- գրել է բլոգերը:



Նման նյութեր