Բրիտանացի երգիչ եւ կոմպոզիտոր Դեւիդ Բոուին (1947-2016 թթ.) Միացյալ Թագավորությունում ճանաչվել Է «20-րդ դարի մեծագույն Էստրադային արտիստը»:
Երգերի հեղինակ, ինչպես նաեւ պրոդյուսեր, հնչյունային ռեժիսոր եւ նկարիչ Բոուին, որն ինքնատիպ բեմական կերպարներ Է ստեղծել, հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի կողմից անցկացված հարցման արդյունքներով, առաջ Է անցել այդ կոչման մյուս հավակնորդներից՝ սըր Չառլի Չապլինից, բրյուզի ամերիկացի կատարող Բիլլի Հոլիդեյից եւ դերասանիուհի Մերիլին Մոնրոյից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: