Պատմական հետաքրքիր փաստ մյուռոնի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատմական հետաքրքիր փաստ մյուռոնի մասին

Գրիգոր Դարանաղցի (1576-1643) ժամանակագիր վարդապետը, նկարագրելով 1605 թ. ձմռանը տեղի ունեցած մյուռոնօրհնությունը, նշում է, որ եղանակը սաստիկ ցուրտ էր, և մարդիկ նույնիսկ ատամներն էին կրճտացնում: Բայց երբ հին Մեռոնի մակարդը լցնում են նորի մեջ և օրհնում Ս․ Գրիոգոր Լուսավորչի Աջով, կաթսան սկսում է եռալ և գոլորշի արձակել:

Գրիգոր վարդապետը ձեռքերը մոտեցնում է կաթսային և տաքանում: Տաճիկների մեծավոր Տավութ Աղան նույնպես մոտենում է կաթսային, ձեռքերը հպում պղնձի կողին և ի լուր ամենքի ասում. «Հավատացի, ինչ լսել էի Մեռոնի մասին»:

Զաքարիա Ծայրագույն վարդապետի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր