ՀՔԾ-ն չի շտապում քննել Մայրապետյանի մասին ՄԻԵԴ որոշումը. yerevan.today (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՀՔԾ-ն չի շտապում քննել Մայրապետյանի մասին ՄԻԵԴ որոշումը. yerevan.today

ՄԻԵԴ որոշումից հետո Սամվել Մայրապետյանի փաստաբանԿարեն Բատիկյանը դիմել է ՀՔԾ՝ Մայրապետյանի մեկնելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Օրվա վերջում փաստաբանին բանավոր տեղյակ են պահել, որ ստացել են ՄԻԵԴ որոշումը, բայց Հատուկ քննչական ծառայությունը դեռ որոշում չունի:

Հիշեցնենք, որ նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլյումինալ դրենավորման գործընթացը:

yerevan.today