Աննա Մանուչարյանի իրականացած երազանքն ու գործունեության նոր ոլորտը. life.tert.am
Advertisement 1000 x 90

Աննա Մանուչարյանի իրականացած երազանքն ու գործունեության նոր ոլորտը. life.tert.am

Դերասանուհի Աննա Մանուչարյանը նախորդ տարի իրականացրեց իր վաղեմի երազանքն ու ընդունվեց Երևանի պետական Կամերային թատրոն: Դերասանուհու ստեղծագործական կյանքում դա սպասված նորություն էր, որի պտուղներն արդեն քաղում է:

Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է թատրոն մուտք գործելու, խաղընկերների հետ հարաբերությունների, ինչպես նաև «Նռան հատիկ» հեռուստասերիալում իր կերպարին առնչվող անսպասելի զարգացումների մասին:

Աննան նշեց, որ Կամերային թատրոն իր մուտքն ազդարարվել է  «Կաբարե» ներկայացմամբ, որն արդեն 36 տարվա պատմություն ունի և թատրոնի այցեքարտը համարվող ներկայացումներից մեկն է: Դերասանուհին ներգրավված է նաև «Կառավարական համերգ» ներկայացման մեջ: Երկու բեմադրության մեջ էլ նա փոխարինում է թատրոնի մեկ այլ դերասանուհու` Հրաչուհի Ամիրյանին, որն այս շրջանում ֆիզարձակուրդում է:

«Ծավալուն ներկայացումներ են, սովորելու առումով նյութը շատ խիտ է՝ երգերը, պարերը, բայց փորձում ենք հնարավորինս արագ անել ամեն բան, որպեսզի ներկայացումները վերականգնվեն թատրոնի խաղացանկում։ Իմ խաղացած առաջին ներկայացումը չեմ համեմատի, օրինակ, հինգերորդի հետ, որովհետև  առաջին բեմելիս դեպքում ժամանակը շատ քիչ էր, որպեսզի լիարժեք ընդգրկվեի «Կաբարեի» մեջ, փորձում էի յուրացնել տեքստերը, բոլոր ջանքերս ներդնել, որպեսզի ինձ արդարացնեմ:

Սկզբում փոքր-ինչ դժվար էր, բայց հիմա հարմարվել եմ և ինձ ավելի լավ եմ զգում: Հիմա պատրաստում ենք «Շոու համար 3» ներկայացումը»,- պատմեց Աննան:

Ամբողջը՝ life.tert.am կայքում



Նման նյութեր