Ձյան սաստիկ տեղումներ են սկսվել Արևելյան Կանադայի նահանգներում: Ինչպես հայտնել է Ազգային օդերևութաբանական բյուրոն, օրվա ընթացքում տեղ-տեղ կարող է մինչև 50 սանտիմետր ձյուն տեղալ:
Առատ տեղումներն սկսվել են հունվարի լույս 20-ի գիշերը: Այսպես, Նոր Շոտլանդիայի, Նյու Բրանսուիք և Արքայազն Էդուարդի կղզիների ատլանտյան տարածաշրջաններում, կանխատեսման համաձայն, տեղ-տեղ մինչև 50 սանտիմեր ձյուն կտեղա, ինչը գերազանցում է տեղումների ամսական նորման: Ըստ որում տեղումներն ուղեկցվում են հուժկու քամիով, որի պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետրի (վայրկյանում 28 մետրի): Քվեբեկ և Օնտարիո արևելյան նահանգներում նույնպես սաստիկ ձյուն է տեղում, տեղ-տեղ կարող է մինչև 30 սանտիմետր ձյուն տեղալ: Մոնրեալի, Քվեբեկ Սիթիի (Քվեբեկի նահանգ) և Օտտավայի օդանավակայանների վարչությունները տեղեկացրել են տասնյակ ավիաչվերթերի ուշացումների և չեղարկումների մասին: Նշվում է, որ Մոնրեալում էլեկտրաէներգիայի շուրջ 13 հազար սպառողներ արդեն մնացել են առանց լույսի, և այդ թիվն օրվա ընթացքում կարող է աճել: