Այսպիսի տղա է ապրում. Ռադիոն Նահապետովը 75 տարեկան է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Այսպիսի տղա է ապրում. Ռադիոն Նահապետովը 75 տարեկան է. armeniasputnik.am

Ռուսաստանաբնակ դերասան և ռեժիսոր Ռոդիոն Նահապետովն այսօր նշում է 75–ամյակը։ Ռուսաստանի ժողովրդական արտիստը, որին հիշում են մի քանի սերունդներ, մինչ օրս շարունակում է ֆիլմեր նկարել և դերեր կատարել։

Ռոդիոն Նահապետովն էկրանին է հայտնվել անցած դարի 60–ական թթ–ին։ Վասիլի Շուկշինի «Այսպիսի տղա է ապրում» ֆիլմում նա հանդես է եկել ինժեներ Գենայի դերում։

Նա տարբեր հերոսների է մարմնավորել, բայց բոլորն էլ միշտ հանգիստ են ու մտախոհ։ Այդպիսին է նա եղել Էլյեր Իշմուհամեդովի «Նրբություն» և «Սիրահարները» ֆիլմերում, Ալեքսեյ Գերմանի` Հայրենական մեծ պատերազմի օդաչուների մասին պատմող «Տորպեդակիրները» ֆիլմում։

Ծնվել է պատերազմի ժամանակ` 1944թ–ի հունվարի 21–ին, Ուկրաինայում. այդ ժամանակ նրա մայրը` ուկրաինուհի Գալինա Պրոկոպենկոն, հանդիպել է Ռաֆայիլ Նահապետովին։ Երկուսն էլ կռվել են պարտիզանական ջոկատներում։ Պատերազմից հետո Նահապետովը տուն է գնացել, և տղան հորը չի տեսել։

Արտիստն իր արտահայտիչ արտաքինը երբեք չի շահագործել` չխաղալով «հերոս սիրեկանների» դերեր։

Նա իրեն դրսևորել է նաև որպես տաղանդավոր ռեժիսոր։ «Քեզ հետ և առանց քեզ» ֆիլմում սկսնակ ռեժիսորը կարողացել է ցույց տալ այդ ժամանակի համար շատ բարդ` «կուլակների» թեման։

Ժամանակակից հայ հանդիսատեսին հայտնի է որպես «Իմ մեծ հայկական հարսանիքը» ֆիլմի ռեժիսոր։

90–ականների սկզբին մեկնել է ԱՄՆ, որտեղ մի քանի ֆիլմեր է նկարել։ Ռուսաստան է վերադարձել 2000–ականների կեսին։

armeniasputnik.am