«Ասեք, որ ես կոնսպիրոլոգ եմ, բայց խնդրում եմ հաշվի առեք, որ նշածս բոլոր կետերը արձանագրված փաստեր են»
Advertisement 1000 x 90

«Ասեք, որ ես կոնսպիրոլոգ եմ, բայց խնդրում եմ հաշվի առեք, որ նշածս բոլոր կետերը արձանագրված փաստեր են»

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումներից.

Անցած տարի էս օրը հետաքրքիր բան էի գրել՝

«Ուրեմն, 2016-ի ապրիլին Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա:
– Շփման գծի առնվազն մեկ հատվածում նրանք մեծ ուժերով անհասկանալիորեն մտնում են մեր դիրքերի թիկունք և շրջապատում մեր տղերքին:
– Իրավիճակը փրկում են թիկունքից հասած կամավորները: Բնակչության մոտ կտրուկ աճում է համերաշխությունը: 
– Ադրբեջանական լոբիստ Բրենդա Շաֆերի գործընկեր հեղափոխական հայերը սկսում են մեղադրել ՀՀ նախագահին միտումնավոր տարածք հանձնելու մեջ:
– Մոնտաժված նյութեր են տարածում, որ իշխանությունը դավաճանել է զինվորներին:
– Երևանում զինյալները գրավում են ՊՊԾ գունդը ու պահանջում սկզբից նախագահի հրաժարականը, իսկ հետո վարչապետի:
– Զինյալները հանձնվում են:
– Վարչապետ է նշանակվում Կարեն Կարապետյանը:
– Քրեական գործերում չի կիրառվում «Ահաբեկչություն» հոդվածը: Նույն հատկանիշներով այլ հոդված է կիրառվում:
– Աշխատանքից հեռացվում է ՊՆ Սեյրան Օհանյանը:
– Օհանյանը դառնում է ընդդիմադիր և ստանում է զինյալների աջակցությունը ընտրությունների շեմին:
– Օհանյանի աջակից Սամվել Բաբայանը ձերբակալվում է հակաօդային միջոց ներմուծելու համար:
– Ազատությունը այս ընթացքում հեռացնում է իր կայքից մի հոդված, որը մի քանի տրամաբանական հարց է հնչեցնում զինյալների ու քաղհասարակության կապի մասին: Մինչդեռ եթերում, ամեն աստծո օր, արդարացնում են զինյալներին և հարվածում ոստիկանությանն ու բանակին:
– Հարցումները ցույց են տալիս, որ բանակի վարկանիշը չի ընկնում։
– Գործին ակտիվորեն լծվում է նախկին ՊՆ Օհանյանը՝ իր կնոջ և նախկին ծառայակիցների հետ միասին:
– Բազմաթիվ մեդիա ռեսուրսներ, որոնք սրբադասում էին զինյալներին, սկսում են աջակցել Կարեն Կարապետյանին:
– Ծռերը երբեք չեն անդրադառնում Կարապետյանին:
– Կարապետյանը երբեք չի անդրադառնում ծռերին:
– Վիգեն Սարգսյանը առաջ է բրդում Ազգ-բանակ կոնցեպտը
– Կտրուկ ակտիվանում են, արևմտյան գրանտերով մոտիվացված, հարվածները ՊԲ և ՊՆ ուղղությամբ: Գրանտեր են տրվում կոնկրետ Ազգ-բանակ կոնցեպտի դեմ պայքարելու համար:
– Բանակի հարվածելու համար «իրավապաշտպանները» ման են գալիս ու գտնում են հանցագործների, որոնք բանակի դեմ ցուցմունք կտան:
– ՃվՃվենց վթարից կատաղած՝ Ոստիկանությունը սկսում է արտահոսել Քննչականի ու Գազավիկների բիզնես և բարեկամական կապերի մասին փաստերը:
– Ծռերի ակտիվիստները սկսում են պնդել, որ վարչապետը ՃվՃվենց հետ կապ չունի:
– Վարչապետի խորհրդականը սկսում է պնդել, որ վթարում մեղավոր են ոստիկանները։
– Պարզվում է, որ Սասնա Ծռեր Հիմնադրամի հոգաբարձուները տենդերներ են ստանում կառավարությունից:
– Պարզվում է, որ բանակին հարվածող գրանտակերները նույնպես տենդերներ են ստանում կառավարությունից:
– Ազատություն Ռադիոկայանը հեռացնում է իր էջերից Բաքվի քարոզչամեքենային հակասող նյութը և գործից հեռացնում նյութը պատրաստած լրագրողին: Մյուս օրը Բաքվի քարոզչությունն են տեղը դնում:

Ասեք, որ ես կոնսպիրոլոգ եմ, բայց խնդրում եմ հաշվի առեք, որ նշածս բոլոր կետերը արձանագրված փաստեր են: Մինչդեռ ես այս անգամ զերծ կմնամ մեկնաբանություններից: Մեկնաբանությունում կդնեմ միայն վերջին կետին վերբերվող հոդվածը»:



Նման նյութեր