Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.
Գնալով ահագնանում են բողոքները Օսիպյանից։ Ըստ ամենայնի քայլառաստներն էլ շուտով կսկսեն ակտիվ փուռը տալ իրենց երբեմնի աստղերից մեկին, քանի որ Նիկոլից էդ հրահանգը կա: Ու իրոք, Ոստիկանության ոլորտում շատ վատ ա վիճակը, սարսափելի վատ է, ինձ նույնիսկ թվում է, թե գեշ ձևի կեղծում են իրենց վիճակագրությունը, որ ցույց չտան, թե իրականում ինչքան են վատթարացել թվերը: Բայց նույն վիճակն է բոլոր մնացած ոլորտներում առանց բացառության: Տարբերությունը միայն այն է, որ ոստիկանության ձախողումը օբյեկտիվ պատճառներով շատ ավելի արագ է աչքի ընկնում, քան ասենք գյուղատնտեսության կամ ՊԵԿ-ի, կամ նույնիսկ ՊՆ-ի: Իսկ ըստ էության ձախողվում է՝ ոչ թե առանձին ոլորտն իր ղեկավարով, այլ ողջ իշխանությունն իր պարագլխով: Նրանք բոլորը պարզապես Նիկոլի հրամաններն են կատարել, ընդ որում, կատարել են՝ դեռ Սերժից իներցիայով մնացած պարտաճանաչությամբ ու կարգապահությամբ: