Սալայի կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են
Advertisement 1000 x 90

Սալայի կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են

«Քարդիֆ»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են:

Այս մասին գրում է Sky Sport-ը: Ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին արդեն հայտնվել է, որ ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են: Դրանք գտնվել են փետրվարի 3-ին` կործանման վայրում` Լա Մանշում: Մոտ 1700 քմ տարածքում որոնողական աշխատանքները մինչ այդ արդյունք չէին տվել:

Էմիլիանո Սալան «Նանտ»-ից տեղափոխվել էր «Քարդիֆ»: Ուելս թռչող նրա ինքնաթիռը կործանվել էր հունվարի 21-ին:

Հունվարի 29-ին Սալան պետք է մասնակցեր անգլիական Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Արսենալ»-ի դեմ խաղին: