«Համառորեն չեն ցանկանում հասկանալ, որ իրենց սկուտեղի վրա չի տրվել իշխանությունը՝ իրենց սոված ու չկայացած մանկության չկատարված կայֆերը կյանքի կոչելու համար»
Advertisement 1000 x 90

«Համառորեն չեն ցանկանում հասկանալ, որ իրենց սկուտեղի վրա չի տրվել իշխանությունը՝ իրենց սոված ու չկայացած մանկության չկատարված կայֆերը կյանքի կոչելու համար»

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս իշխանությունները համառորեն չեն ցանկանում հասկանալ, որ իրենց սկուտեղի վրա չի տրվել իշխանությունը՝ իրենց սոված ու չկայացած մանկության չկատարված կայֆերը կյանքի կոչելու համար, չի տրվել իշխանությունը, Սոսի ցիրկի ծաղրածուների հետ մրցելու համար, չի տրվել իշխանությունը՝ ամեն հարցում անգամ նախկինների հետ համեմատվելու համար, այլ տրվել է այդ իշխանություն կոչեցյալը, որպեսզի լուծեն հայ հասարակության ամենակարևոր հարցերից մեկը, լուծեն սոցիալական հարցերը ու բարձրացնեն մարդկանց կյանքի կենսամակարդակը։

Իսկ այս իշխանություններրը ոնց որ թե ամեն ինչ սխալ են հասկացել, որ ափաշքյարա զբաղված են միայն իրենց կենսամակարդակի բարձրացմամբ։ Ու չեն հասկանում, որ իրենց տրված վստահության լիմիտը անսպառ չէ, այն ինչ-որ պահի շատ կտրուկ կավարտվի, ու եթե այդ հարցերը չգտան իրենց լուծումը, ապա իրենք չեն մերժվելու նույն Սերժի պես, քանի որ Սերժի հետ հասարակության լայն շերտերը երբեք հույսեր չեն կապել ոչ էլ սիրել են, իրենց հետ կկատարվի այն, ինչը կլինի շատ ու շատ տխուր․․․»:

Այս իշխանությունները համառորեն չեն ցանկանում հասկանալ, որ իրենց սկուտեղի վրա չի տվել իշխանությունը իրենց սոված ու…

Gepostet von Argishti Kiviryan am Montag, 4. Februar 2019