Շանհայից (Չինաստան) Գեդա անունով գուշակ կապիկը կանխագուշակել Է ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հաղորդվում է Channel New Asia Twitter-հաշիվը:
Դեղին վերնաշապիկ հագած Գեդան ընտրություն է կատարել ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի՝ բնական մեծությամբ նկարների միջեւ: Արդյունքում կապիկը նախապատվությունը տվել է էքսցենտրիկ միլիարդատիրոջը եւ նույնիսկ համբուրել է թղթե Թրամփի շուրթերը:
Shiyanhu Ecological Tourism այգուց պրիմատն արդեն առաջին անգամը չէ կանխագուշակում ապագան: Ինչպես հայտնել է Channel New Asia-ն, 2016 թվականի սկզբին կապիկը նախօրոք որոշել Էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթողին՝ Պորտուգալիային. նա նստել էր Պորտուգալիայի ազգային դրոշի մոտ եւ սկսել բանան ուտել: Տեղացի բնակիչները Գեդային կոչել են «գուշակների թագավոր»: