«Ինչպես կանխել կոռումպացված պաշտոնյաներին». Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ինչպես կանխել կոռումպացված պաշտոնյաներին». Վահե Էնֆիաջյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 105-րդ հոդվածի համաձայն վարչապետին հարց հղեցի:

Կարևորելով օրենքի առջև բոլորի համահավասարության սկզբունքն ու ժողովրդի մոտ վստահության և արդարության մթնոլորտի վերականգնումը՝ հարցս վերաբերում էր կոռումպացված, օրենքից իրենց վեր դասող, անընդունելի գործելաոճով առաջնորդվող, պետական միջոցները չարաշահող պաշտոնյաներին, նաև՝ նմանօրինակ երևույթների բացահայտմանը, կանխարգելմանն ու պատժիչ մեխանիզմների կիրառմանը:
Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում տնտեսական ցուցանիշների բարելավվմանն ուղղված յուրաքանչյուր գործընթացին նման անձինք հանդիսանալու են է՛լ ավելորդ բալաստ և յուրաքանչյուր կերպ խոչնդոտելու են մեր հայրենիքի առաջխաղացմանը:

Վարչապետի կողմից եղավ առաջարկ՝ ներկայացնել առաջարկությունների փաթեթ:
Նման կարևոր գործընթացի համար կարևորում եմ ժողովրդի առավելագույն մասնակցությունն ու ակտիվությունը և ակնկալում, որ Դուք Ձեր ակտիվությամբ կոնկրետ մեխանիզմներ և քայլերի հերթական հաջորդականություն կներկայացնեք:

Պաշտոնյաները գալիս ու գնում են, սակայն, որոշների գործունեությունը պղտոր հետքեր է թողնում:
Իմ կողմից մշակվել է առաջարկների ու վերլուծությունների արդյունքում պատրաստված ընդգրկուն փաթեթ և եթե Դու՛ք, սիրելի՛ հայրենակիցներ, նույնպես ունեք առաջարկներ, կոնկրետ օրինակներ, մասնագիտական վերլուծություններ, որոնց կիրառման դեպքում հնարավոր է հասնել վերոնշյալ արատավոր երևույթների արմատախիլ անելուն, ապա կարող եք դրանք ներկայացնել ինչպես այստեղ՝ մեկնաբանությունների տեսքով, այդպես էլ՝ անձնական գրառմամբ (PM-տարբերակով) կամ՝ էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեով:
Շատ կարևոր է ակտիվ մասնակցությունն ու միասնական փաթեթի մշակումը, ներկայացումը և, իհարկե, հետագայում կատարման ընթացքին հետամուտ լինելը»:



Նման նյութեր