Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Անժելա Սարգսյանը:
Մանկության ամենավառ հիշողությունը:
Ամառային արձակուրդներս` տատիկի տանը և ծովափին:
Ամենամեծ ձեռքբերումը:
Աղջիկս` Եվաս:
Առաջին հիասթափությունը:
Հարազատ մարդու կորուստը:
Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը:
Ձգտում եմ կատարելության:
Ո՞ւմ եք կարոտում:
Ես ինքս ինձ եմ կարոտում` 15-22 տարեկանում, քանի որ այդ ժամանակ իդեալիստ էի:
Ինչի՞ց եք վախենում:
Հարազատներիս կորցնելուց:
Սխալ, որի համար զղջում եք:
Բոլորս արել ենք սխալներ, բայց իմ սխալների համար ես չեմ զղջում, միայն դաս եմ քաղում:
Գործ, որ կիսատ է մնացել:
Երևի թե կրթությունս, որովհետև դա այն գործն է, որից իմ ամբողջ կյանքում չեմ հագենա:
Խոսք, որը չեք հասցրել ասել:
Ես միշտ ասում եմ այն, ինչ ցանկանում եմ: Այդ պատճառով ես ամեն ինչ հասցնում եմ ասել: Ես միշտ ճիշտ ժամանակին եմ հասցնում ներողություն խնդրել:
Երազանք, որ դեռ չի կատարվել:
Իհարկե, ես ունեմ երազանք, բայց չեմ ասի (ծիծաղում է): Լավագույն երազանքներիցս մեկը տղա ունենալն է:
Կցանկանամ, որ… Շարունակեք միտքը:
Կցանկանամ, որ բացարձակ պատերազմ չլինի, որ երեխաները մեծանան առանց ցավի ու արցունքի: Կցանկանամ նաև, որ հարազատներս լինեն առողջ:
Հեղինակ` Ա.Հարությունյան
asekose.am