Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
Advertisement 1000 x 90

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում, նշել է, որ խորհրդարանը բարձր է գնահատում երկու երկների միջև առկա հարաբերությունների մակարդակը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, ընդգծել երկու պետությունների միջև արտաքին քաղաքականության հարցերի շուրջ փոխըմբռնումը:

Բանախոսներն անդրադարձել են նաև խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կարևորությանը, քննարկել հանձնաժողովի կարողությունների կատարելագործմանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաև օրենսդիր և գործադիր մարմինների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանը ընդգծել է խորհրդարանի հանձնառությունն ապահովելու զսպումների և հակակշիռների համակարգի հավասարակշռությունը՝ առանձնակի կարևորելով խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի դերը:



Նման նյութեր