Armlur.am-ը գրում է. «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն հանդես էր եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը:
«Վերջին օրերին Ադրբեջանի ու նրա դաշնակից պետությունների քարոզչամեքենաների կողմից նպատակային կերպով կրկին շրջանառվում է տևական ու որոշիչ պատերազմ սանձազերծելով` Արցախյան հիմնախնդիրը Բաքվի կողմից ուժի միջոցով լուծելու անխուսափելիության գաղափարը: Միաժամանակ, անթաքույց հայտարարվում է, որ արվում է ամեն ինչ` Պակիստանից ձեռք բերվելիք կես միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինությունը հնարավորինս արագ Ադրբեջան հասցնելու համար»,- նշել էր նա:
Այս հայտարարությունից հետո մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վարդան Ավետիսյանին ազատել են աշխատանքից և նրան շուտով պետք է, փոխարինի Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: