Թեստ. ինչ եք տեսնում առաջինը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թեստ. ինչ եք տեսնում առաջինը

Աղջիկ՝ համագործակցություն և աջակցություն: Մեծ հետաքրքրություն եք ցուցաբերում մարդկանց նկատմամբ, ուշադրություն հատկացնում: Պատրաստ եք համագործակցության, անհրաժեշտության դեպքում` նաև օգնությաb ձեռք մեկնելու: Օժտված եք լիդերին բնորոշ հատկություններով, որոնք օգտագործում եք մարդկանց սովորեցնելու, նրանց ձեր օրինակով ոգեշնչելու համար: Բնական վարքագիծ ունեք, որը թույլ է տալիս դուր գալ գրեթե բոլորին:

Հիշեք, որ բոլորին գոհացնելու փորձերը կարող են գերլարվածության պատճառ դառնալ: Միայն մի բանի համար եք պատասխանատու՝ հավատարիմ լինել ինքներդ ձեզ և ձեր սկզբունքներին:

Գայլ՝ ընկերասիրություն, զգացմունքայնություն: Ընկերասեր եք, բարի, առատաձեռն, ազնիվ, զարգացած ինտուիցիա ունեք, որը հնարավորություն է տալիս մարդկանց զգացմունքներն ու տրամադրությունն այնքան լավ հասկանալ, որ անարդար իրավիճակներում սկսեք ապրումներ ունենալ: Ձեր գլխավոր խնդիրն է՝ հասկանալ, որ պատասխանատու եք ձեզ համար: Հավասարակշռեք այն, ինչ անում եք ձեզ համար և տալիս եք մյուսներին: Այդ դեպքում ավելի երջանիկ կլինեք:

Եղջերու՝ մարդ, ով շատ լավ է տիրապետում բառերին: Բառերը կարողանում եք գործածել կոնֆլիկտների լուծման, սեփական զգացմունքներն ու ցանկություններն արտահայտելու համար: Ժամանակ առ ժամանակ զգացմունքային վերելքներ ու վայրէջքներ եք ունենում, միայնություն փնտրում: Ձեր գլխավոր խնդիրն է՝ հիշել, որ լավ մարդ եք, որ ձեր կողքին բազմաթիվ մարդիկ կան, ովքեր գնահատում են ձեզ, պատրաստ են աջակցել և անշահախնդիր սիրել:

Բիզոն՝ վերլուծական մտածողություն: Վերլուծական կարողությունները լավ են զարգացած, սիրում եք գիտելիքներ ձեռք բերել: Ձեզ դուր է գալիս հետազոտել, վերամշակել տեղեկատվությունը, եզրակացություններ անել: Ինտուիցիան լավ է զարգացած, առաջին տպավորությունը միշտ ճիշտ է լինում: Հավատարիմ ընկերներ ունեք, ովքեր ցանկացած իրավիճակում կաջակցեն ձեզ: Մեծ է հավանականությունը, որ ճշմարիտի մշտական որոնումը ձեզ հոռետես է դարձրել: Հիշեք, որ ձեր շուրջը բազմաթիվ հրաշալի մարդիկ կան, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ:

Արջ՝ սիրում եք ազատություն և ճանապարհորդել: Գնահատում և սիրում եք ազատությունը, ձեզ դուր է գալիս ճանապարհորդել, ծանոթանալ նոր վայրերի և մարդկանց հետ: Կարծում եք, որ գիտելիքներ հնարավոր է ձեռք բերել փորձի միջոցով, այդ պատճառով էլ միշտ զբաղմունք եք գտնում ձեզ համար:  Կարող եք նաև իմպուլսիվ և եսասեր լինել: Ձեր գլխավոր խնդիրն է՝ սովորել վերահսկել եսասիրությունն ու իմպուլսները, հասկանալ, որ ամենը, ինչ անում եք, ի վերջո ետ է վերադառնում: Աշխարհն ավելի լավն է դառնում, երբ սովորում եք ապրել՝ աջակցելով մարդկանց:

Պումա՝ կազմակերպված, անկախ մարդ: Կազմակերպված, անկախ լիդեր եք, որ հստակ նպատակներ ունի և կյանքում հաջողության հասնելու մշտական ձգտում: Գիտեք՝ ինչ եք ուզում ստանալ: Անխոնջ եք, երբ իրականություն եք դարձնում գաղափարները: Որոշ դեպքերում այս հատկությունը կարող է մոլուցքի վերածվել, ինչը հանգեցնում է աշխատանքի, որը վեր է ձեր ուժերից: Սովորեք հասկանալ օրգանիզմին, երբ վերջինս զգուշացնում է հոգնածության մասին: Աշխատանքի ընթացքում ընդմիջում արեք, որը կօգնի ավելի մեծ արդյունավետությամբ շարունակել լուծել խնդիրները:

Արծիվներ՝ կարող եք լիդեր դառնալ, անզիջում մարտիկ չարի դեմ: Ազնիվ եք: Սիրում եք ինքներդ ձեզ, համարձակ եք, պատրաստ նոր ձեռքբերումների, ինչը գրավում է մարդկանց: Ձեր գլխավոր բացասական հատկությունը թերությունները ներելու անկարողությունն է: Մարդկանցից միայն ազնվություն, արժանի պահվածք եք պահանջում:

Մուստանգ՝ կարողանում եք տպավորություն գործել: Որպես կանոն՝ միշտ և ամենուր ձեզ սեփական ափսեում եք զգում: Ագրեսիան օտար է ձեզ, իսկ ֆիզիկական և հոգեբանական հարմարավետության ձգտումը ստիպում է ձեզ խուսափել տհաճություններից, անհանգստությունից: Խուսափում եք սուր թեմաներից, ուղիղ բախումներից, կոնֆլիկտներից: Գիտեք ներդաշնակ լինելու գաղտնիքը՝ «ցանկանո՞ւմ ես կյանքն ավելի լավը դարձնել: Սկսիր քեզանից»:

Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը