«Քաղաքականությունը «կուլ է տալիս» արվեստի /շոուբիզնես/ ներկայացուցիչներին։
Սկսենք հենց սկզբից. ամենաամենատաղանդավոր հայ երգչուհին՝ Շուշան Պետրոսյանը, քաղաքականություն մուտք գործելուց հետո սկսեց ընկալվել այլ տեսակի, բոլորը մոռացան նրա հզոր ձենի, տաղանդի ու երգարվեստում ունեցած ավանդի մասին ու քաղաքական տեաանկյունից նրան սկսեցին դիտարկել ու, թե ինչ եղավ հետո շատ տխուր էր։
Հայկ Մարության. Հայ լավագույն հումորիստներից մեկը /նու ամենաշատը Մկոյի հետ դուետով հանդերձ/ մտավ քաղաքականություն դառավ պաշտոնյա ու ինչ եղավ հետո շատ տխուր է, այժմ բոլորը մոռացել են «Կարգին Հայկոյին», հիշում են քաղաքապետ Հայկոյին ու դեռ երկար են «հիշելու»։
Արթուր Մեսչյան. Կենդանի լեգենդ… մտավ քաղաքականություն ու ստատուսի նկարը հերիք է հասկանալու համար, որ ինչ եղավ դրանից հետո շատ տխուր էր։
Ռուբեն Հախվերդյան- Մարդ Լեգենդ։ Քաղաքականացվեց ու արդյունքը ակնհայտ է։
Ֆորշ-Երևանի քայլող լեգենդը։ Քաղաքականացվեց, արդյունքը հիշում եք։
Ասածս ինչա՝ քաղաքականությունը անբորայական վայր է, ինչքան էլ կույս ես մտնում այդ վայրը, միևնույն է այնտեղից դուս ես գալիս «օգտագործված» ու «անունը վրեդ կպած»։
Հարգելի արվեստագետներ, սթափվեք. առանց էն էլ մատների վրա հաշված եք մնացել, ձեր իսկական գործով ու առաքելությամբ զբաղվեք, որովհետև դուք դրա համար եք ծնվել, դուք արվեստագետ եք ծնվել։
Մի «կեղտոտվեք». դուք մեզ «մաքուր լեգենդ եք» պետք:
Շնորհակալ եմ»