Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիրը պարգևատրվեց լավագույն աշխատանքի համար
Advertisement 1000 x 90

Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիրը պարգևատրվեց լավագույն աշխատանքի համար

Sputnik Արմենիա լրատվական գործակալության և ռադիոյի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը պարգևատրվել է ԱՊՀ, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) գործերով դաշնային գործակալության «Միջազգային հումանիտար համագործակցության զարգացման, ինչպես նաև ԱՊՀ ձևավորման 25-ամյակի հետ կապված ակտիվ աշխատանքի համար» դիպլոմով։

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում դաշնային գործակալության կողմից բացված «ԱՊՀ-ի 25 տարին. Փոխըմբռնում, Համագործակցում, Զարգացում» միջազգային ֆորումի շրջանակներում։ Ֆորումը տևելու է մինչև նոյեմբերի 10-ը, և այդ ընթացքում կանցկացվի տարբեր թեմաների լայն քննարկում, որոնց թվում են նաև ԱՊՀ երկրների տեղեկատվական տարածքի զարգացման հեռանկարները, կրթության և գիտության ոլորտում երկրների համագործակցությունը, հասարակական դիվանագիտության զարգացումը և հետխորհրդային տարածքում գիտատեղխնիկական համագործակցությունը թեմաները։

«Շատ ուրախ եմ, որ համեմատած կարճ ժամանակահատվածում Sputnik Արմենիան իր վստահ դիրքն է գրավել ազգային ԶԼՄ-ների մեդիադաշտում և նրա աշխատանքը հայ-ռուսական հասարակական կապերի ամրապնդման ոլորտում նման բարձր գնահատականի է արժանացել»,- նշեց Օրդյանը։

Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru–ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց–ԶԼՄ–ների ցանկում։

Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

armeniasputnik.am