Մարտի 13-ին Լոնդոնում հրապարակվել Է անգլերեն լեզվով գրականության բնագավառում շնորհվող Միջազգային Բուքերյան մրցանակի (The Man Booker International Prize) հավանորդների «երկար ցուցակը»: Դրանում տեղ են գտել 13 հեղինակներ աշխարհի 11 երկրից: Մրցանակն ստանալու հավակնորդների թվում հայտնվել Է նրա անցյալ տարվա դափնեկիրը՝ լեհ գրող եւ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը «Գութանով անցիր մեռյալների ոսկորների վրայով» (Drive Your Plow Over The Bones Of The Dead) վեպով: Վեց գրքից բաղկացած «կարճ ցուցակը» ժյուրին կհրապարակի ապրիլի 9-ին, իսկ հաղթողը կհայտարարվի մայիսի 21-ին:
Ի տարբերություն Բուքերյան մրցանակի, որը հիմնվել Է 1969 թվականին եւ ամեն տարի շնորհվում Է նախկին Բրիտանական Համագործակցության երկրների գրողներին, Միջազգային Բուքերյան մրցանակը հիմնվել Է 2004 թվականին եւ ընդհուպ մինչեւ 2016 թվականը շնորհվում Էր երկու տարին մեկ անգամ: Այժմ այն գրականության բնագավառում ձեռքբերումների համար շնորհում են ամեն տարի: Հաղթող կարող Է դառնալ ցանկացած գրքի հեղինակ, որը թարգմանված Է անգլերեն: Մրցանակի դրամական բաղադրիչը կազմում Է 50 հազար ֆունտ ստեռլինգ (65,8 հազար դոլար), որը բաժանվելու Է հաղթող գրողի եւ թարգմանչի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: