Ռուսաստանը ձգտում Է ՀԱՊԿ-ն դարձնել ունիվերսալ կազմակերպություն
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը ձգտում Է ՀԱՊԿ-ն դարձնել ունիվերսալ կազմակերպություն

Ռուսաստանը շահագրգռված Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զարգացմամբ: Ինչպես հայտարարել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Միխայիլ Պոպովը մարտի 15-ին «Կրասնայա զվեզդա» թերթում հրապարակված հարցազրույցում, Մոսկվան կցանկանար, որ ՀԱՊԿ-ն վերածվեր ունիվերսալ միջազգային կազմակերպության:

«Ռուսաստանը հանդես Է գալիս ՀԱՊԿ-ի որակական զարգացման եւ այն ունիվերսալ միջազգայն կազմակերպության վերածելու օգտին, որն ունակ լինի դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին եւ ռազմաքաղաքական ու ռազմաստրատեգիական բնույթի սպառնալիքներին»,- ընդգծել Է նա: «ՀԱՊԿ-ի ձեւաչափով ռազմաքաղաքական փոխգործակցությունը նպաստում Է ինտեգրացիոն գործընթացների առաջշարժմանն ինչպես Անկախ Պետությունների Համագործակցությունում, այնպես Էլ ամբողջությամբ վերցված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում,- հավելել Է Պոպովը:- Ռուսաստանը պատրաստ Է երկխոսության եւ համագործակցության ցանկացած երկրի հետ՝ իրավահավասար եւ փոխշահավետ պայմաններով»: «Ըստ որում գերակայությունը տալիս ենք Բելառուսին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գծով մեր մյուս գործընկերներին, Աբխազիային եւ Հարավային Օսիային, ԱՊՀ-ի անդամ պետություններին եւ Շանհայի համագործակցության կազմակերության անդամներին»,- հավելել Է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր