Երիտասարդը, ով հավանաբար մասնակցություն է ունեցել Բրազիլիայի դպրոցի վրա հարձակման գործում, կանգնել է Սուզանու քաղաքի դատարանի առաջ:
Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի»-ն, հարձակումը տեղի է ունեցել մարտի 15-ին, տեղի ժամանակով առավոտյան 9:30-ին:
Վերջին տվյալներով հրաձգության ժամանակ Սուզանուի քաղաքապետարանում մահացել է 10 անձ, այդ թվում 2 հարձակվող: Ավելի վաղ հայտնում էին, որ զոհ է դարձել 5 դեռահաս՝ 15-17 տարեկան և 3 մեծահասակ՝ այդ թվում մարդասպաններից մեկի բարեկամը: 17 հոգի վիրավորվել է:
Ոստիկանության տվյալներով երկու երիտասարդ տղան էլ պայմանավորվել էին հարձակումից հետո սպանել միմյանց: Նախնական քննությունը ցույց է տվել, որ 17-ամյա Գիլյերամի Տաուչին սկզբում սպանել է 25-ամյա Էնրիկի դի Կաստրուին, այնուհետև ինքնասպան եղել:
Առկա տեղեկություններով կասկածյալը հրաձիգներից մեկի համադասարանցին է եղել և կարող էր հարձակման մասնակից լինել: Լսումներից հետո դատավորը կորոշի՝ 17-ամյա տղան կկալանավորվի, թե ոչ:
Հնարավոր մասնակցի մասին ոստիկանությունը իմացել է տարածքում գտնվող ավտոկայանատեղիի սեփականատիրոջից, որտեղ հանցագործները թողել էին իրենց վարձակալած մեքենան: