Ուկրաինայում 2019 թվականի սկզբից կարմրուկով հիվանդացել Է 30 հազար 794 մարդ, այդ թվում՝ 16 հազար 969 երեխա: Այդ մասին մարտի 18-ին հայտնել Է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Հանրային առողջության կենտրոնի տվյալները: Ընդամենը տարեսկզբից հիվանդությունից մահացել Է 11 մարդ:
Հաղորդագրության համաձայն, մարտի 11-ից մինչեւ 17-ը կարմրուկով հիվանդացել Է 2146 մարդ, այդ թվում՝ 1102 երեխա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: