Իռլանդացի գրող Մայք ՄըքՔորմեքի՝ «Արևային կորսետ» վեպը արժանացել է հեղինակավոր Գոլդսմիթի համալսարանի մրցանակին: Այս մրցանակը շնորհվում է ոճային նորարության համար: 223 էջանոց վեպը կազմված է մեկ նախադասությունից:
Վեպը Մարկուս Քոնուեյ ճարտարագետի մասին է, ով կարճ ժամանաոկով հարություն է առնում մեռելներից:
Ժյուրին իր ընտրությունը հիմնավորել է նրանով, որ գրողին հաջողվել է արտացոլել հասարակ աշխատավորի կյանքը:
«Համարձակ պատումը գրողը հագեցրել է քաղաքականության, ընտանիքի, արվեստի, առողջության, քաղաքացիական պարտքի, բնապահպանության մասին մտորումներով, հաղորդելով այդ ամենին լիրիկականություն»,- իր խոսքում նշել է ժյուրիի ղեկավար, պրոֆեսոր Բլեյք Մորիսոնը:
51-ամյա ՄըքՔորմեքը վերջին 3 տարում երրորդ իռլանդացին է, ով արժանանում է հեղինակավոր մրցանակին, 10 000 ֆունտ ստերլինգ մրցանակային ֆոնդով:
Գոլդսմիթի համալսարանի գրականության մրցանակը հաստատվել է 2013-ից, իսկ հաղթող հեղինակները լայն ճանաչում են ստանում:
bbc.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը