«Այս ծրագիրը պիտի բացարձակ ընդունելի լինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար». Նարինե Դիլբարյան
Advertisement 1000 x 90

«Այս ծրագիրը պիտի բացարձակ ընդունելի լինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ օրեր առաջ ի պաշտպանություն Արցախի հանրահավաք հայտարարվեց և կայացավ, շատերը դա լոկ կեղծ օրակարգ համարեցին, ենթաշերտեր փնտրեցին, հին իշխանության ուրվականը նշմարեցին, (այսօր արդեն վտանգավոր բարդույթ է ձևավորվում՝ ամեն քննադատական, հատկապես քաղաքական համակարգային գնահատականի հետևում տեսնել նախորդ իշխանության «ականջները», պետք է օր առաջ ձերբազատվել սույն մտայնությունից, քննադատելը և գաղափարներ առաջ քաշելը միայն նախորդների կամ ռևանշիստների մենաշնորհը չէ, ցանկացած բանական քաղաքացի կամ ուժ միշտ էլ գնահատականներ տալու ունակություն ունի, ականջներ ունի լսելու, ուստի լեզու էլ ունի արտահայտվելու): Բայց Սամվել Բաբայանի «անկեղծության պահը» և Ժիրայր Սեֆիլյանի ահազանգած «Արցախի աբխազացման» հնարավոր հեռանկարն ապացուցում են, որ Արցախի շուրջ մեր ԵԱՏՄ և ՀԱՊԿ ռազմավարական դաշնակից Ռուսասատանը, որը Մինսկի համանախագահների խմբում միշտ էլ գործուն դերակատարությամբ է աչքի ընկել, հակամարտության կարգավորման իր տարբերակն է առաջ մղում, ու կարևորն այն է, որ Հայաստանում կան ուժեր և դեմքեր, որոնք պատրաստ են այդ ծրագրի համար ջանք ու եռանդ թափելու:

Ամեն պետություն գորրծում է իր ազգային-պետական շահերի տեսանկյունից, ուստի Ռուսաստանը ճիշտ է իր դիրքերից և անհեթեթ է ամբաստանել Լավրովին կամ կամ Կրեմլի այլ ներկայացուցիչներին Արցախի հարցում ոչ հայաստանանպաստ ծրագրեր առաջարկելու հետևողական փորձերի համար: Խնդիրն այն է, թե մենք ինչ հետևողականությամբ ենք հակամարտության կարգավորման հայանպաստ մեր միասնական ծարգիրը առաջ մղում և՛ պետական, և՛ հանրային հարթակներում: Այս ծրագիրը պիտի բացարձակ ընդունելի լինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության համար, այն մեզ միավորող ազգային ընդհանրական շահի գիտակցման վրա պետք է հիմնվի: Ոստի պետք է թոթափել պատրանքները, թե Հայաստանը ժամանակ ունի միայն տնտեսական կամ այլ հեղափոխությամբ զբաղվելու, ոչ՛, ամեն ինչ համաժամանակյա է, և Արցախի հարցը միշտ էլ մեզ միավորել է ու միաժամանակ փակել է ճանապարհն այն ներքին ուժերի, որոնք ազգային շահի տեսանկյունից իրականում պարտվողական են և ոչ թե փոխզիջողամիտ:

Արցախի հարցն օրակարգում է, ու հայաշահ ընդհանուր ծրագիրն Արցախ-Հայաստան պետք է մշակվի ու այն պիտի առաջ մղենք բոլոր հարթակներում՝ տնտեսության, կրթության և գիտության ոլորտներում վճռական բարեփոխումներից չերկնչելով: Հրադադարի պայմանագիրը գործում է, խաղաղությունը բարձր ենք գնահատում, պատերազմն ատում ենք, բայց կռվել գիտենք, ուստի քաղաքական հարթակներում պետականորեն հետևողական գործել կարող ենք: Տարբերենք փոխզիջումը պարտվողականությունից»:



Նման նյութեր