Գրետա մայրիկը Շիրխանյանին բնորոշել է «սպիտակ թուրք». hayeli.am
Advertisement 1000 x 90

Գրետա մայրիկը Շիրխանյանին բնորոշել է «սպիտակ թուրք». hayeli.am

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը, որում նա ծավալուն պատմում է սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Քոչարյանի փոխհարաբերությունների մի քանի դրվագներ ու իրեն ներկայացնում Վազգենի հավատարիմ զինակից, Վազգենի մտերիմների մոտ ոչ հաճելի հիշողություններ է արթնացրել: Մասնավորապես Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից մեկ տարի անց Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը հետ է հրել ու թույլ չի տվել, որպեսզի Շիրխանյանը ողջագուրվի իր հետ. «Հեռու գնա սպիտակ թուրք» մոտավորապես այսպես է բնորոշել նա Շիրխանյանին: Նման վերաբերմունքի պատճառը վերջինիս՝ Վազգենի մասին հայտարարություններն են եղել, վարչապետի պաշտոնից Արամ Սարգսյանի պաշտոնանկությունը նույնպես Շիրխանյանը դրական ու ճիշտ քայլ է համարել, ասելով, որ Արամ Սարգսյանը չէր համապատասխանում այդ պաշտոնին:

hayeli.am

 



Նման նյութեր