«18 հայկական բնակավայրեր ազատագրած «Օգանովսկի Սամոն» զորացրվեց զինված ուժերից. Ուժեղ գեներալի պակասը մեզ իրական կյանքում շատ է խանգարելու». Աշոտ Ասատրյան
Advertisement 1000 x 90

«18 հայկական բնակավայրեր ազատագրած «Օգանովսկի Սամոն» զորացրվեց զինված ուժերից. Ուժեղ գեներալի պակասը մեզ իրական կյանքում շատ է խանգարելու». Աշոտ Ասատրյան

Ռազմական փորձագետ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «18 հայկական բնակավայրեր ազատագրած «Օգանովսկի Սամոն»` գեներալ Սամվեր Կարապետյանը, թողեց Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվեց զինված ուժերից։

Ուժեղ գեներալի պակասը մեզ իրական կյանքում շատ է խանգարելու։ Ռազմական գեներալները հենց այնպես, օդից չեն դառնում գեներալ ու հրամանատար։ Նրանց գիտելիքները, նրանց փորձը տարիներով են եկել ու մնացել են այդ տարիների մեջ։

Կռված գեներալները պետք ամեն գնով պետք է պահենք բանակում, մեր կենդանի հերոսները չպետք է լքեն զինված ուժերը, անկախ ամեն ինչից»։

18 հայկական բնակավայրեր ազատագրած «Օգանովսկի Սամոն»` գեներալ Սամվեր Կարապետյանը, թողեց Արցախի պաշտպանության փոխնախարարի…

Gepostet von Ashot Asatryan am Dienstag, 2. April 2019