Մազերի մասնագետի գաղտնի բաղադրատոմսը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մազերի մասնագետի գաղտնի բաղադրատոմսը

Մազերի մասնագետներից մեկը վերջերս համացանցում հայտնաբերել է  մազերի որակը բարձրացնող մի բաղադրատոմս, որի արդյունքը պարզապես հրաշալի է:

Բաղադրատոմսը շատ հեշտ է, ամեն ինչ կարելի է գնել մոտակա դեղատնից:

Վերցնում ենք 1.5-2 ճ/գ մազերի կոնդիցիոներ, ավելացնում ենք B վիտամինների կոմպլեքս՝  մեկական սրվակ (B1 թիամին, B2 ռիբոֆլավին, B3 նիկոտինաթթու, B6 պիրիդոքսին, B12 ցիանոկոբալամին), և 1սրվակ ալոէի հյութ:

getimage-1418944720nkg48-1

B վիտամինի կոմպլեքսը խթանում է մազերի աճն ու ամրությունը, կանխարգելում մազաթափությունը:

Այս բաղադրատոմսը մազերին փայլ է հաղորդում և պաշտպանում վաղաժամ սպիտակելուց:

Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, գլուխը լվանում ենք շամպունով և մազարմատներին քսում պատրաստված բալզամը, թողնում 10-15 րոպե, այնուհետև լվանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը