Կատարյալ քողարկիչը անում է ավելին, քան պարզապես քողարկելը. այն կոծկում է, պայծառացնում եւ ձգում, բացի այդ՝ հիանալի կերպով միաձուլվում է ձեր բնական մաշկի երանգին: Gucci-ի դիմահարդար Թոմաս դե Կլայվերը InStyle-ին պատմել է, թե ինչպես օգտագործել քողարկիչը՝ դեմքի «մինի-ձգման» էֆեկտ ստանալու համար։
«Փոքրիկ կետիկներ արեք աչքի ներքին եւ արտաքին անկյուններում, քթի կողքերին, շրթունքի անկյունում, այնուհետեւ դրանք տարածեք խոզանակի կամ մատի օգնությամբ»,-ասել է է նա,-«Ես զգում եմ, որ այս տեխնիկայով դեմքն ամբողջությամբ լիֆթինգի տպավորություն է ստանում»:
Մեկ այլ կարեւոր խորհուրդ, երբ խոսքը վերաբերում է քողարկիչին. գտեք կատարյալ երանգ, որը մի փոքր ավելի բաց է, քան ձեր մաշկի երանգը: «Երբ ես ընտրում եմ քողարկիչ, ես սովորաբար սիրում եմ օգտագործել մի փոքր ավելի բաց երանգը, քանի որ այն պայծառացնում է մաշկը»,-նշել է դե Կլայվերը եւ հավելել, որ նա հակված է օգտագործել լրացուցիչ քողարկիչ՝ավելի ամբողջական ծածկույթի համար: