Մոսկվան որպես լուրջ մարտահրավեր Է դիտում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի քայլերն Անդրկովկասի «ռազմական յուրացման» ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այսօր այստեղ ամբողջությամբ դրսեւորվում Է ԱՊՀ-ի տարածքն իրենց շաբլոններով վերաձեւելու արտատարածաշրջանային հայտնի ուժերի բացահայտ նկրտումը: Ռուսաստանի համար որպես լրջագույն ռազմաքաղաքական մարտահարվեր ենք դիտում Անդրկովկասի «ռազմական յուրացմանը» միտված ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները»,- հայտարարել Է Զախարովան Ադրբեջանի ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Հարավային Կովկասում կայունության պահպանումը, տարածաշրջանի առաջընթաց զարգացման ապահովումը՝ Ռուսաստանի նկատմամբ դրա երկրների բարեկամական վերաբերմունքով հանդերձ, այսուհետեւ Էլ կմնա Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն նպատակներից մեկը»,- հավելել Է նա: