«Վայրի հրեշտակ» Նատալյա Օրեյրոն` ընտանիքի հետ Երևանում է. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Վայրի հրեշտակ» Նատալյա Օրեյրոն` ընտանիքի հետ Երևանում է. life.tert.am

Շպարով, թե առանց շպարի, գիշերը քնած, թե ոչ, հոգնած, թե ոգևորված. նա երբեք չի փախչում երկրպագուներից ու լրագրողներից։ Չուլիտոն՝ Միլագրոսը, նույն ինքը՝ Նատալյա Օրեյրոն, արդեն Երևանում է։ Դերասանուհին այստեղ կանցկացնի 3 օր։ Ապրիլի 7–ին սպասվում է երգչուհու մենահամերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

2000-ականների ամենահայտնի հեռուստասերիալի` «Վայրի հրեշտակի» աստղը Երևան ժամանելիս կեպիի փոխարեն բերետ էր ընտրել, ջինսերի փոխարեն՝ տաք բաճկոն. Հայաստան է եկել ցրատաշունչ Ռուսաստանից։ Tert.am Life-ը ներկայացնում է երգչուհու ժամանման մանրամասները։

Նատալյան ժամանեց Զվարթնոց օդանավակայանի VIP սրահով, որտեղ նրան սպասում էին երկրպագուներն ու լրագրողները։  Միլիի խենթ կերպարի փոխարեն մեր առաջ էլեգանտ Նատալյան էր։ Ինչ խոսք, նա բավականին մեծացել է, բայց  ժպիտն ու շփվող բնավորությունն անմիջապես հիշեցնում են հայտնի հերոսուհուն։

Նա միանգամից կլանեց գիշերը չքնած ու իրեն դիմավորելու եկած մարդկանց։ Ջերմ ու շփվող Նատալյան շնորհակալություն հայտնեց իրեն դիմավորողներիս, որ եկել ենք ու ինքն առաջինը հետաքրքրվեց, թե ինչպես ենք։ Անմիջապես ճանաչեց հայ երկրպագուին` Հարութին, որին հանդիպելու առիթ ունեցել էր, նույնիսկ անունը հիշեց, ընդունեց երկրպագուների ծաղիկներն ու հասցրեց մի քանի բառ փոխանակել նրանց հետ։

Ամբողջությամբ՝ life.tert.am