Փարիզի քաղաքագլուխն առաջարկել է խորհրդաժողով գումարել Նոտր Դամի վերականգնման համար միջոցների հանգանակության շուրջ
Advertisement 1000 x 90

Փարիզի քաղաքագլուխն առաջարկել է խորհրդաժողով գումարել Նոտր Դամի վերականգնման համար միջոցների հանգանակության շուրջ

Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հանդես է եկել միջազգային խորհրդաժողով գումարելու առաջարկությամբ, որպեսզի միջոցներ հանգանակվեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը լրջորեն տուժել է ապրիլի 15-ի երեկոյան սկսված հրդեհի հետևանքով:

Իդալգոն համապատասխան գրառումն ապրիլի 16-ին արել է Twitter-ում: «Ես առաջարկում եմ առաջիկա շաբաթներին դոնորների խոշոր միջազգային խորհրդաժողով կազմակերպել ամբողջ աշխարհի մեկենասների հետ, որը ես պատրաստ եմ ընդունել քաղաքապետարանում, որպեսզի տաճարի վերականգման համար անհրաժեշտ միջոցներ հավաքենք»,- գրում է նա:



Նման նյութեր