Չմոռանաք նախապես հերթագրվել
Հարգելի քաղաքացիներ, ինչպես գիտեք «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից իրականացվում են անվճար բժշկական խորհրդատվություններ, որոնք կատարվում են ցանկացած բնակչի համար` անկախ տարիքից, սեռից և սպասարկման տարածքից, նախնական գրանցումով, յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 10:00-12: 00-ը: Մանրամասների համար զանգահարել (010) 58 07 24 հեռախոսահամարով: