«Պարոնա՛յք, դուք արդեն ոչ միայն ձանձրալի եք, այլև` տհաճ». Լուսինե Հարոյան
Advertisement 1000 x 90

«Պարոնա՛յք, դուք արդեն ոչ միայն ձանձրալի եք, այլև` տհաճ». Լուսինե Հարոյան

Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Արարատ Միրզոյանն այսօր հպարտ հայտարարում էր, որ իմքայլականներն ամենալուրջ քաղաքական ուժն են, որովհետև ցրտին ու մթին կանգնել են դրսում, երկար քայլել են, մինչ ոմանք նստած էին դահլիճում:

Մի կողմ եմ թողնում պարոն Միրզոյանի քաղաքական ուժ լինելու մասին իմ անձնական կարծիքը, հատկապես Դումայում նրա ստորագրության պատմությունից հետո, բայց չեմ կարող չասել, որ պարոն Միրզոյանի պատկերացմամբ մեր երկրում ամենալուրջ քաղաքական ուժը պետք է լինեն հովիվները. նրանցից շատ ոչ ոք չի քայլում ու մնում անձրևի ու մթի տակ:
Ընդհանրապես, ինձ մոտ տպավորություն է, որ իմքայլականներն անհուսալիորեն մնացել են իրենց «հեղափոխության» մեջ իրենց «լրջագույն» դերի տակ և ի վիճակի չեն դուրս գալու:

Նույնիսկ մեկ տարի անց ԱԺ-ում ցանկացած քննարկում անցկացվում է իրենց «հեղափոխական» լինելու, ուրիշներին սաբոտաժի մեջ մեղադրելու, «հակահեղափոխությամբ» մեզ վախեցնելու պայմաններում:
Պարոնա՛յք, դուք արդեն ոչ միայն ձանձրալի եք, այլև` տհաճ, ինչպես այն ծովայինը, որ երկար ժամանակ քաղցելուց հետո լիության պայմաններում անգամ իր հացը թաքցնում է բարձի տակ: Միգուցե ձեր քաղտեխնոլոգները մոռացել են ձեզ զգուշացնել, բայց իմացեք` դա այլևս բացարձակ անարդյունավետ է»:

Պարոն Արարատ Միրզոյանն այսօր հպարտ հայտարարում էր, որ իմքայլականներն ամենալուրջ քաղաքական ուժն են, որովհետև ցրտին ու…

Gepostet von Lusine Haroyan-Dallakyan am Dienstag, 16. April 2019



Նման նյութեր