ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր Ահարոն Ստոկինի նամակը դստերը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր Ահարոն Ստոկինի նամակը դստերը

Օսկարակիր սցենարիստ Ահարոն Ստոկինը նամակ է գրել դստերը, որը հրապարակայնորեն ներկայացրել է vanityfair.com-ը:

Նամակը ներկայացնում ենք կրճատումներով:

Ստոկինի դուստր,

Ինչ ասեմ, աշխարհը փոխվեց այս գիշեր, ոչինչ չեմ կարող անել: Հոր համար ահավոր զգացում է: Ոչինչ չեմ չափազանցնում, դա իսկապես այդպես է. ես չեմ կարող պաշտպանել մեզ: Առաջին անգամը չէ, որ իմ թեկնածուն պարտվում է, բայց սա առաջին անգամն է, որ նման անհավասարակշիռ մեկը երկրի ղեկավար է դառնում: Նա անտեղյակի մեկն է:

Միայն Դոնալդ Թրամփը չէ, որ հաղթել է: Հաղթել են սպիտակ ազգայնականները: Սեքսիստները, ռասիստները, ովքեր գտնում են, որ ռեփը և Սինքո դե Մայոն կործանում են Ամերիկան: Այս տեսակը չի հարգում կանանց և ուրեմն, ինչպես կարելի է տղամարդու տեսակ համարել:

Ատելությանը շանս է տրվել: Մեր իրականությանը օտար մեկը կցնցի Ամերիկան:

Իսկ աշխարհը խոշոր հաշվով այս ամենը անուշադրության մատնեց: Գիշերվա ընթացքում Dow-ի գները բորսայում 700 նիշ անկում են արձանագրել: Տնտեսագետները միայն անկում են կանխատեսում: ՆԱՏՕ-ի գործընկերները տարակուսած են: Իսկ մեր երկրում բնակվող մահմեդականները, աֆրիկացիները, մեքսիկացիները արդեն վախի մթնոլորտում են. նրանք դա զգում են սեփական մաշկի վրա: Սխալ չէր լինի նկատել, որ Դոնալդ Թրամփի մերձավորները դեմ են նաև հրեաներին:

vanityfair.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր