ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը: ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրված է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
«Ձեր քվեն ստանալով` իմ մասնագիտական բոլոր կարողությունները ի շահ դնելու եմ և սպառողների և տնտեսվարողների շահերի հավասարակշռմանը, և այն գործառույթի իրականացմանը, որն օրենքով վերապահված է հանձնաժողովին»,- նշեց Բաղրամյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին Ազգային ժողովը կընտրի փակ քվեարկությամբ: